Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը». «Իմ քայլի» պատգամավորը՝ ռուս խաղաղապահների մասին

Փետրվար 02,2021 12:18

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը ՖԲ էջում տեղեկացրել էր. «Հունվարի 29-ին մասնակցել եմ Եգոր Կուրոպտեւի «Սահմանային ԶՈՆԱ» նախագծի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս. Նոր սպառնալիքներ և նոր հնարավորություններ» առցանց համաժողովին։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ.

1. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաար (ԵՄ)

2. Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ դեսպան Ֆարիդ Շաֆիև (Ադրբեջան)

3. EPRC փորձագետ, Բալթյան պաշտպանության քոլեջի դասախոս Դեսպան Շոթա Գյուներիա (Վրաստան)

4. Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ դոկտոր Մուստաֆա Այդին (Թուրքիա)»:

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը այսօր որոշ մանրամասներ է փոխանցել, թե ինչ հայտարարություններ է արել Անուշ Բեղլոյանն այդ համաժողովի ընթացքում:

«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»,-մասնավորապես ասել է նա:

Ռուս խաղաղապահների մասին նա ասել է. «Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:

Անդրադառնալով Հայաստանում հնչող «ռեւանշիստական հայտարարություններին»՝ Անուշ Բեղլոյանն ասել է. «Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ-ն, ԱԺ-ն, իշխող կուսակցությունը և վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728