Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Փետրվար 08,2021 21:30

«Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատրաստվում է բանակցություններ վարել մայրաքաղաքային ակումբի ղեկավարության հետ: Առարկան Մխիթարյանի գործող պայմանագրի հարցն է: Այս մասին տեղեկացնում է  Corriere dello Sport-ը:

Բանն այն է, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը», որը ցանկանում է մրցաշրջան 2021-ի ընթացքում ուժեղացնել կիսապաշտպանական գիծը:

Հենրիխ Մխիթարյանի եւ «Ռոմայի» միջեւ պայմանագրում, որի ժամկետը լրանում է այս տարի, կա մի կետ, որը վերաբերում է պայմանագրի ժամկետը 3 միլիոն եվրոյի չափով ավտոմատ կերպով մեկ տարի երկարացնելուն, գումարած բոնուսները՝ ֆուտբոլիստի որոշակի վիճակագրական ցուցանիշներ ունենալու պայմանում:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում «A» սերիայում խաղադաշտ մտել է 20 անգամ, խփել 9 գոլ, դարձել 8 գոլային փոխանցման հեղինակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728