Լրահոս
Օրվա լրահոսը

Խելահեղ մտագարության հասնող հայտարարություններին երկրի իրավապահ մարմիններն անհապաղ պետք է տան քրեաիրավական գնահատական․ հայտարարություն

Փետրվար 20,2021 22:04

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

Արցախյան շարժման սկզբնավորման 33-րդ տարեդարձի օրը՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հնչեց Հայաստանի քաղաքացու դեմ մարտակոչ։

Մարգինալ քաղաքական խմբակների միության առաջնորդը ներկայացրեց իշխանության փաստացի զավթման 2 քայլանոց ծրագիր, որը ներառում է ՀՀ քաղաքացու նկատմամբ ուժի կիրառումից մինչև հանցավոր խմբերի կողմից ուժի միջոցով իշխանության յուրացման միջոցները։ Խելահեղ մտագարության հասնող հայտարարություններին երկրի իրավապահ մարմիններն անհապաղ պետք է տան քրեաիրավական գնահատական։

Մեր հայրենիքն ապրում է իր պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկում։ Մեծագույն կորուստների գնով հայրենիքի մի փոքր հատվածում ձեռք բերված անգնահատելի արժեքը՝ հայոց անկախ պետությունը մորթապաշտ անհայրենիքների հավակնությունների պատճառով հայտնվել է վտանգի տակ։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոչ է անում ընդդիմադիր դաշտի հայամետ ուժերին` վճռականորեն դատապարտել նման դրսևորումները, թիկունք կանգնել պետության ու պետականության հիմնական արժեքներին, դիտարկելով անվտանգության, ինքնիշխանության, մարդու իրավունքների պաշտպանության, պետության ժողովրդավարական զարգացման խնդիրները` որպես Հայաստանի հարատևման և զարգացման առանցքային աքսիոմատիկ գերակայություններ։

Հետպատերազմյան իրականությունում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհը ինստիտուցիոնալ գործընթացն է՝ ՀՀ սահմանադրության և օրենքների խստիվ պահպանման միջոցով ժողովրդի իշխանության իրացումը, որը կարող է իրականացվել բացառապես արտահերթ համապետական ընտրությունների միջոցով։ Բոլոր այլ զարգացումները պարունակում են հանցավոր հակասահմանադրական և հակաիրավական տարրեր, չեն համապատասխանում ՀՀ շահերին, իսկ նման կոչերով հանդես եկող դերակատարները պետք է արժանանան հասարակական պարսավանքի և հեռացվեն քաղաքական բեմահարթակից։

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728