«ԲԴԽ նախագահը պետք է պահանջեր, որ թեկնածուն հարգեր ԱԺ ինստիտուտը, ինչը դուք չեք արել եւ, ըստ էության, ձեր քայլով անարգել եք ԱԺ-ն։ Կամ անգործությամբ»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին այսպես դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ քննարկվում է վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, եւ թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, ու այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել էր թեկնածուին ներկայացնող՝ ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Մինչդեռ Վահագն Հովակիմյանը կարծում է, որ թեկնածուն գրությամբ պետք է դիմեր ԱԺ նախագահին։
Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց․ «Այնպիսի գնահատականներ տվեցիք դատավորի թեկնածուին, որ, իմ կարծիքով, ԱԺ-ում նման գնահատականներ չպետք է հնչեն թեկնածուի հասցեին։ Ասացիք, թե ես անարգել եմ կամ Գրիգորյանն է անարգել։ Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, չեմ էլ ուզում պատկերացնել։ Ես ստացել եմ Գրիգորյանի գրությունը եւ այն հղել ԱԺ նախագահին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































