Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիքյան. Օնիկ Գասպարյանը Սահմանադրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը

Մարտ 03,2021 14:20

Իրավաբան Վարուժան Ավետիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Գլխավոր շտաբի պետը բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողն է, ով նշանակվում է 5 տարի ժամկետով` համաձայն «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի: Սա բխում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

Ահա և օրենքն էլ սահմանել է 5 տարի ժամկետ, իսկ նախագահն էլ իր 2020 թվականի հունիսի 8-ի ՆՀ-119-Ա հրամանագրով կատարել է 5 տարվա նշանակումը: Ո՛չ Սահմանադրության 133-րդ հոդվածը, և ո՛չ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը գլխավոր շտաբի պետի վաղաժամկետ ազատելու դեպքեր չեն նախատեսում, ինչը Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ է, ըստ որի օրենքը պետք է սահմանի նաև ազատման ԴԵՊՔԵՐԸ:

Օրենքը դեպք չի սահմանել, այլ 40-րդ հոդվածի 3-րդ կետում լոկ նշել է, որ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:

Այսինքն՝ օդից վերցնելով կարելի է որոշել, ինչը բնականաբար Սահմանադրության պահանջի խախտում է:

Այսպիսով, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031