Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք. «Ա1+»

Մարտ 03,2021 17:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ա1+». «Համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով, «Իսկանդերը» 80-ականների զենք է»,- այս մասին ասաց Սերժ Սարգսյանը շախմատային միջոցառումից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրան հարց ուղղվեց՝ որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:

«Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, տեսնենք։ Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք՝ կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանեմ», – ասաց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: