Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք միակ ընտրությունները չեն լինելու. Նիկոլ Փաշինյանի ուժի հետ այս պահին պատրաստ չենք համագործակցել». Դավիթ Սանասարյան

Ապրիլ 04,2021 20:47 Share

«Այս հապճեպ ընտրությունները չեմ կարծում ճգնաժամի հաղթահարման հարցում շատ բան են փոխելու»,- Radar Armenia-ի ձայնային ուղիղ եթերում հրավիրված տելեգրամյան մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքական գործիչ, նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

Նա ասաց, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին, բայց հակված չեն դաշինքով մասնակցելու:

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ դրանք միակ ընտրությունները չեն լինելու:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի ուժի հետ, նա պատասխանեց. «Այս պահին՝ ոչ: Տարբեր հանգամանքներ կարող են լինեն: Օրինակ, եթե լինի ճգնաժամ, որ իշխանություն չձևավորի, այդ ժամանակ կհասկանանք: Այս պահին ունենք հստակ մոտեցում, որ օրվա իշխանությունը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակի հետ կապված, հակառակ դեպքում նոր ընտրության անհրաժեշտություն չէր լինի: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը մի բան էլ շուտ է սկսել, քան օրենքով սահմանված կարգով է արվում»:

Խոսելով Հայրենիքի փրկության շարժման մասին՝ նա ասաց. «Նախկինները ոչ թե հայրենիքի փրկության ճակատ են, այլ Նիկոլ Փաշինյանի փրկության ճակատն են: Եթե իրենք չլինեն, Նիկոլ Փաշինյանը չի ունենա այդ փրկությունը»: Նա նշեց՝ այն մարդիկ, որոնք հեղափոխության ժամանակ մեզ պատվիրակել էին, որ այդ օրակարգն առաջ տանենք և համակարգային լուրջ փոփոխություններ իրականացնենք, այդ մարդիկ պիտի նորից պահանջը դնեն, որ պետք է դատական բարեփոխումներ լինեն, ուժայինները փոխվեն:

Իսկ թե որ ուժերի հետ ունեն քննարկումներ, Դավիթ Սանասարյանը չցանկացավ փակագծեր բացել: «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ համագործակցության առիթով ասաց. «ՔՈ-ի հետ քննարկում կա, բայց էլի առհասարակ ուղղակի փորձել ենք հասկանալ՝ ինչ իրավիճակ է, և որևէ լուրջ խոսակցություն չկա, որ կուզենամ կիսվել մեր քաղաքացիների հետ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930