Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները ադեկվատ չեն եղել իրավիճակին». Դավիթ Սանասարյան

Ապրիլ 04,2021 23:13

«Իմ որոշումը կապ չունի քրեական գործի հետ, հակառակ դեպքում ես ավելի վաղ դուրս կգայի և իմ որոշումը կկայացնեի»,- Radar Armenia-ի ձայնային ուղիղ եթերում հրավիրված տելեգրամյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքական գործիչ, նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե չլիներ իր հանդեպ քրեական գործը, հրաժարական կտա՞ր:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանը հայտնել էր՝ արդեն հայտ են ներկայացրել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության գրանցման: Ապրիլի 23-ին լինելու է առաջին համագումարը:

Դավիթ Սանասարյանը պարզաբանեց՝ չէր շարունակի պաշտոնավարելը, քանի որ ասացվածքի տարբերակով՝ նավից թռչելու տարբերակը չէր. «Եթե տեսնում ես՝ քաղաքական ուժը չի կարողանում կատարել իր գործառույթները, նրա գործունեությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, իշխանությունը կլանային խումբ չէ, որ պարտադիր պետք է երդում տանք ու այդ խմբի հետ մնանք և երկիրը տանենք ժայռից այն կողմ: Նրանք ադեկվատ չեն եղել իրավիճակին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930