Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն խորշում լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել. Էդգար Էլբակյան

Մայիս 05,2021 11:11 Share

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։

Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։

• Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31