Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնոյանը՝ ԲՀԿ-ին տված իշխանության «սեւ ցուցակի» մասին. «Գերբնական եւ երկնային ուժերի ցանկությունները հաշվի չեն առնվելու»

Մայիս 05,2021 16:07

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ԲՀԿ նախընտրական ցուցակի մասին՝ ասաց, որ իրենց համար այս պահին բացարձակ առաջնահերթ է նախընտրական ծրագրի աշխատանքներն իրականացնել. «Ինչ վերաբերվում է ցուցակների կազմման, կամ ցուցակներում ինչ-որ մարդկանց ընդգրկման, կամ պարբերաբար ինչ-որ անունների շահարկման եւ շրջանառման թեմային, ես ուզում եմ մեկընդմիշտ այդ թեման փակելով՝ ասել՝ մենք, իհարկե, հիանալի գիտենք, թե այս թեման ով է շրջանառության մեջ դնում, թե ովքեր են պարբերաբար եւ հետեւողականորեն այնպես անում, որ այս թեման մամուլի էջերից չիջնի եւ շրջանառվեն ԲՀԿ ցուցակի կազմման ինչ-որ նյուանսներ եւ ատրիբուտներ: Ուզում եմ եւս մեկ անգամ վերահաստատել՝ հիանալի գիտենք, թե ով է դա անում եւ ինչու համար է դա անում, ինչ նպատակ է հետեւողականորեն հետապնդում»:

Նա հորդորեց զօր ու գիշեր չտանջվել ԲՀԿ-ի ցուցակի կազմման մտատանջանքներով, այլ համբերատար սպասել:

Aravot.am-ի հարցին՝ լուրեր կան, որ իշխանությունները ԲՀԿ-ի առաջ «սեւ ցուցակ» են դրել, թե որ մարդիկ չպետք է լինեն ձեր ցուցակում, որպեսզի հայտնվեք խորհրդարանում, այսինքն, այն մարդիկ, որոնք, այսպես ասած, ազդում են իրենց նյարդերի վրա, մի քիչ բարձր տոնայնությամբ են այս ընթացքում խոսել, իրենց դրսեւորել, նրանց առաջ «տաբու» է դրված, կա՞ նման բան, թե՞ չկա՝ Տոնոյանը պատասխանեց. «Այդ խոսակցությունները թերեւս շրջանառության մեջ են դնում այնպիսի մարդիկ, որոնց համար ընդունելի է, որ իշխանություններն իրենց նմանատիպ պահանջ ներկայացնեն: ԲՀԿ-ի դեպքում որեւէ մեկը որեւէ պահանջ, նախապայման կամ ցանկություն չի կարող առաջադրել: ԲՀԿ-ում քաղաքական որոշումները կայացվում են քաղխորհրդի շրջանակներում՝ քաղխորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Բացառապես Գագիկ Ծառուկյանը եւ քաղխորհուրդն են որոշելու, թե ովքեր են ներգրավված լինելու: Այս դեպքում իշխանությունների կամ առանձին անձերի, կամ գերբնական եւ երկնային ուժերի նախասիրություններ եւ ցանկություններ բնականաբար հաշվի չեն առնվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31