Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերեվարությունից վերադարձածների համար կլինի մեկ՝ սոցիալական-առողջապահական փաթեթ»․ Նարեկ Մկրտչյան

Մայիս 05,2021 17:01 Share

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների համար կառավարությունը կնախատեսի առանձին ծրագրերի խումբ։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագրերը չեն ենթադրելու փող բաժանել, այլ լուծելու են մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության խնդիրներ։ «Առողջապահական որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն եւս կլինի։ Շատ են դիմումները, որ գերեվարության ժամանակ որոշակի առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Այսինքն, կլինի մեկ՝ սոցիալական-առողջապահական փաթեթ։ Հարցը քննարկումների փուլում է»,-հայտնեց Նարեկ Մկրտչյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31