Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 05,2021 17:47

«Սերժ Սարգսյանը 2016թ․-ի հարցազրույցում բառացի ասում է, որ իրենք պատրաստ էին յոթ շրջանը հանձնել Ադրբեջանին, բայց վերջինս ավելին էր ուզում։ Ավելին ասեմ՝ Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց վերջինս էլի ասում էր՝ «ոչ»։ Երբ նախորդ անգամ ասացի, որ Սերժ Սարգսյանն օգտագործում է «բնակիչ» եզրույթը, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին հանրաքվեին, զարմացա, որ ՀՀԿ-ականներն արձագանքեցին, որ ԽՍՀՄ ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին ադրբեջանցիները»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի վերաբերյալ իր նախորդ հայտարարությանը՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց․ «Բայց այստեղից հարց է առաջանում։ Եթե հավատանք մարդահամարին, ԽՍՀՄ ժամանակ ԼՂԻՄ-ում քառասուն հազար ադրբեջանցի է բնակվել։ Եթե նրանք Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հիշատակած հանրաքվեի բերումով ստանային ԼՂ բնակչի կարգավիճակ, հարց է առաջանում՝ այդ բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։ Կարո՞ղ ենք ասել, եթե իրենք ԼՂ բնակիչ են համարվում, բնակվելու են նույն տեղերում, որտեղ բնակվել են նախկինում։ Երկրորդ, այդ քառասուն հազար ադրբեջանցին, ենթադրենք, մասնակցեց հանրաքվեին, եւ 130 000 հայ, որոնք ինքնորոշվեցին։ Այդ 40 000 Ադրբեջանին կարո՞ղ է ասել՝ գիտեք, ուրեմն ես էլ ունեմ ինքնորոշման իրավունք։ Կարո՞ղ է ասել»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը դեռեւս 2018թ․-ին էր ասում, որ այլեւս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանն այլեւս փորձեր չի անի Ղարաբաղի հարցը պատերազմով լուծելու․ «Հետո էլ մեզ են մեղադրում, թե պատերազմի բերեցինք, թե նոր կետից սկսեցինք։ Բա ո՞ր կետից սկսեինք։ Ղարաբաղի մնացած մասը տալո՞ւց»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պատմությունը դեռ 1998թ․-ից է սկսվել, երբ Արցախը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից․ «Դե եկեք պարզենք, թե ով է դավաճանը, կապիտուլյանտն ու հողատուն։ Ասում եմ՝ դուք եք՝ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք։ Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք ձեր դավաճանությունը շարունակեցիք նաեւ պատերազմի օրերին։ Դուք ծախել եք Հայաստանն ու Ղարաբաղը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31