Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատում կլինի, երբ ՀՀ-ի եւ համապատասխան երկրի միջեւ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ»․ Արա Այվազյան

Մայիս 05,2021 19:11 Share

«Սյունիքում, ի վերջո, սահմանազատում արվո՞ւմ է, թե ոչ։ Ինչո՞ւ չեք հրապարակում սահմանազատման քարտեզը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձագանքեց․ «Սահմանազատման գործընթացը երկար է եւ տեղի կունենա այն ժամանակ, երբ ՀՀ-ի եւ համապատասխան երկրի միջեւ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կստեղծվի սահմանազատման համատեղ հանձնաժողով, որը կմշակի մեթոդոլոգիա, որի հիման վրա կսկսվի գործընթացը։ Մնացած տեղաշարժերը սահմանագծման եւ սահմանազատման գործընթացներից դուրս են ու պայմանավորված են անվտանգային, պաշտպանական նկատառումներով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31