Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ե՞րբ եք Քոչարյանից քաղաքական ելույթ տեսել․ նա չի էլ դառնա քաղաքական գործիչ»․ Վահագն Հովակիմյան

Մայիս 10,2021 21:12

«Անգամ իր իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությամբ չի զբաղվել, հիմա էլ չի զբաղվում։ Ե՞րբ եք իրենից քաղաքական ելույթ տեսել կամ տեսե՞լ եք, որ լրագրողների հարցերին ազատ պատասխանի։ Նա չի եղել քաղաքական գործիչ, չի էլ դառնա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հնչած հայտարարություններին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նրա համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացուն ծեծելով, ջարդելով եւ նվաստացնելով է պարտադրել իր իշխանությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Կադետ Բիգլերը հանեց ծոցատետրն ու մատիտը և այնպիսի մի ձայնով, որ չտեսնված ջանասիրություն ու հետաքրքրություն էր արտահայտում, ասաց. «Ես պատրաստ եմ, պարոն կապիտան»։
    Բոլորը նայեցին այդ տխմարին, որի ջանասիրությունը հոժարականների դպրոցում իդիոտիզմի էր հասնում։ Նա իր հոժար կամքով գնացել էր պատերազմ և առաջին իսկ հարմար առիթին, երբ հոժարականների դպրոցի պետը ծանոթանալիս էր եղել իր աշակերտների ընտանեկան վիճակին, հայտարարել էր, թե իր նախնիները անցյալում ստորագրում էին «Բիգլեր Ֆոն Լեյտհոլդ» և թե նրանց գերբի վրա նկարված է եղել արագիլի թև ու ձկան պոչ։
    Այդ օրվանից կադետի անունը դրել էին «արագիլի թև ու ձկան պոչ»։ Բիգլերին հենց սկզբից չէին սիրում և անգթորեն ձեռք էին առնում, մանավանդ որ այդ գերբը բոլորովին չէր սազում նրա հոր ֆիրմային, որը ճագարի մորթիների առևտրով էր զբաղվում։ Նշանակություն չուներ այն հանգամանքը, որ այդ ռոմանտիկ էնտուզիաստը ազնվորեն ու ջանասիրաբար ձգտում էր լիովին յուրացնել ռազմագիտությունը, աչքի էր ընկնում իր ջանասիրությամբ և գիտեր ավելին, քան նրան սովորեցնում էին։ Քանի գնում, այնքան ավելի էր նա իր գլուխը բթացնում ռազմական արվեստին ու պատերազմների պատմությանը նվիրված աշխատություններ ուսումնասիրելով։ Նա շարունակ խոսք էր բաց անում այդ թեմաների մասին, մինչև որ նրան չէին ընդհատում և իր տեղը նստեցնում:
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31