Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել. պետք է ինքնակազմակերպվել. Արա Զոհրաբյան

Մայիս 19,2021 22:50

Փաստաբանների պալատի նախագահ, իրավաբան Արա Զոհրաբյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Տեսանյութը վկայում է մեկ բանի մասին՝ ՊԵՏՔ Է ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ:

Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել:

Պետք է ստեղծել մեկ հարթակ, անվանումը դնենք պայմանական ինքնապաշտպանական շտաբ (կենտրոն), որը կազմված կլինի առնվազն երեք բաժիններից՝ անվտանգային, իրավական և տեղեկատվական-փորձագիտական:

  1. Անվտանգային բաժնում կարող են ներգրավվել պահեստազորի սպաները և այլ զինվորականները, պատերազմին մասնակցած ջոկատները և այլ անհատները:

– գործառույթները՝

ա) կստեղծվի կամավորների ցանց Երևանում և բոլոր մարզերում.

բ) կկազմակերպվեն մարզումներ ներգրավված անձանց և այլ ցանկացողների հետ.

գ) կուսումնասիրվեն մեր թույլ կողմերը և պետական մարմիններին խորհրդապահական կարգով պաշտոնապես կառաջարկվեն ամրացնել այդ հատվածները:

  1. Իրավական բաժնում կարող են ներգրավվել իրավաբանները (փաստաբանները):

– Գործառույթները՝

ա) միջազգային իրավունքի դաշտում օժանդակություն պետական իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց.

բ) ներպետական դաշտում օժանդակություն մեր հայրենակիցներին:

  1. Տեղեկատվական-փորձագիտական բաժնում կարող են ներգրավել լրագրողները, ռազմական և այլ փորձագետները:

– Գործառույթները՝

ա) հասարակությանն իրազեկումը, եթե իշխանությունները փորձեն թաքցնել ադրբեջանական զավթման դեպքերը.

բ) մասնագիտական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ:

Հ.Գ. 1. Այս թեմայով մի քանի օր է քննարկումներ ենք ունենում տարբեր միավորների հետ:

Հ.Գ. 2. Այս հարթակը պետք է լինի ապաքաղաքական»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31