Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը

Մայիս 30,2021 17:51

«Երևան-Ստեփանակերտ» համագործակցության շրջանակում Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում այսօր բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը:

Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները շրջել են տաղավարներով, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:

Այցելուներին հնարավորություն է տրված համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված են նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Բոլորին հրավիրում ենք «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ) բացված ցուցահանդես-տոնավաճառ, որը կգործի այսօր, մինչև 22:00-ն:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31