Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարեւորը, որ երբեք մեր քայլերով չդավաճանենք ժողովրդի հավատը. Գևորգ Թամամյան

Հունիս 21,2021 11:34

5165 շարժման անդամ, ուռուցքաբան Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը

15,534 մարդ որոշեց իր ձայնը տալ 5165 շարժմանը, այսինքն` իր եւ իր երեխաների վաղվա օրը վստահել մեզ, եւ մենք պարտավոր ենք այնպես անել, որ այս բոլոր հիանալի մարդկանց հույսը երբեք չմարի։ Անչափ շնորհակալ եմ այս բոլոր մարդկանցից, 5165 թիմից, որ ընդամենը 2 ամիսների ընթացքում դարձավ իրական թիմ, եւ բոլոր այն մարդկանցից, ովքեր հավատացին մեզ ու մեր գաղափարներին եւ կանգնեցին մեր կողքին։

Շնորհակալ եմ տիկին Կարին Տոնոյանից, ուժեղագույն Հայից, ով այս ծանր բեռը վերցրեց իր ուսերին եւ մայրական սիրով ու հզոր կամքով, իր վրա ընդունելով անարդար հարվածները` առաջ տարավ Շարժումը։ Շնորհակալ եմ ընտանիքիս, որ միշտ հավատում ու վստահում է իմ ցանկացած նախաձեռնության, ընկերներիս ու հարազատներիս, որ անշահախնդիր կողքիս են։ Իմ համար բոլորդ չափազանց թանկ եք եւ մենք իրար հետ դեռ շատ գործ ունենք անելու!

Երբ նոր էինք սկսում Շարժումը, տիկին Տոնոյանը մի բան ասաց` ամենակարեւորը, որ երբեք մեր քայլերով չդավաճանենք ժողովրդի հավատը, դա կլինի ամենամեծ վատությունը հայ ազգին։ Դա մենք երբեք չենք անի! Մեր կողքին ապրում են բազմաթիվ հրաշալի մարդիկ, հիանալի հայեր, եւ քանի կան նման հայեր, պայքարը չի կարող կանգնել! Հանուն Հայի եւ Հայաստանի!

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930