Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է բոլորս մեր հանգույցն ունենանք այս գորգում». երգիչ Հարութ Փամբուկչյանն իր հանգույցն է կապել Արևագորգում

Հուլիս 07,2021 10:58 Share

Երգիչ Հարութ Փամբուկչյանն իր հանգույցն է կապել Արևագորգում՝ կոչ անելով ամբողջ աշխարհի հայրերին միանալ նախաձեռնությանը․ «Լավ եմ զգում ինձ, որ կարողանում եմ մի հանգույց էլ ես կապեմ։ Պետք է բոլորս մեր հանգույցն ունենանք այս գորգում»,- ասել է նա։

Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին օր օրի գործվում է գորգը՝ իր մեջ հանգուցելով սեր, օրհնանք, ուժ․ «Ազգովի գորգ գործելու գաղափարը պատերազմից հետո եկավ, մտածեցինք ինչով աջակցենք մեր տղերքին կամ իրենց ընտանիքներին՝ միաժամանակ ամբողջ աշխարհի հայությանը իրար հետ կապելով»,- ասում է Մեգերյան կարպետ ընկերության հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը։

Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։ «Արևագորգ»-ը պատրաստ լինելուց հետո, աճուրդի կհանվի։ «Արևագորգ» ստեղծվելու համար նվիրաբերած յուրաքանչյուր լուման տրամադրվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am։

«Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։ Մենք մեր ստեղծման առաջին օրից (2017թ․) կայուն հատուցումներ ենք տրամադրել զոհված, անհետ կորած, զինհաշմանդամություն ստացած մեր հայրենիքի պաշտպաններին»,- ասում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը։

Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող Արևագորգի կենտրոնում պատկերված է լինելու զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայկական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի: Գործվող Արևագորգն իր մեջ գաղտնի ծածկագիր ունի պահած, որը կամբողջանա և տեսանելի կլինի ամբողջովին գործվելուց հետո։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031