Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր թիմը հակված է իրենց ամեն օրը դժոխքի վերածել, ամեն հարցի վերաբերյալ հաշվետվություններ պահանջել, խնդիրները վերհանել. Ագնեսա Խամոյան. «Հրապարակ»

Հուլիս 07,2021 11:12

«Հայաստան» դաշինքում այս օրերին քննարկվում է ոչ այնքան մանդատները վերցնել-չվերցնելու հարցը՝ արդեն պարզ է, որ մանդատները կվերցնեն, այլ մշակվում է ռազմավարություն, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմությունը։

Այժմ քննարկում են, թե ինչպես նշանավորել նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ «Մենք բռնություն չենք կիրառելու, գուցե սիմվոլիկաների միջոցով տարատեսակ ակցիաներ իրականացնենք, օրինակ՝ հիշեցնենք մուրճի մասին, կամ այլ ակցիաներ իրականացնենք, բայց բռնության չենք գնալու»,- երեկ մեզ վստահեցրեց դաշինքից պատգամավոր դարձած Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան մեր տեղեկություններին, թե կան խոսակցություններ, որ հնարավոր է Փաշինյանի ելույթի ժամանակ շիշ շպրտեք վրան կամ ամբիոնը գրավեք։ «Ինչ վերաբերում է ամբիոն գրավելուն, դա էլ պետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե նախկինում Փաշինյանի թիմակիցները հրավառություն էին անում խորհրդարանի ամբիոնի մոտից, ապա մենք էլ կարող ենք այլ ակցիաներ մեզ թույլ տալ»։

Խամոյանը պարզաբանեց, թե ինչու են դեմ պասիվ բոյկոտի տարբերակին եւ հակված իշխանության «կյանքը դժոխքի վերածելուն»․ «Կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունները ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, որեւէ բանից էլ չեն նեղսրտում։ Այնպես որ, կարող են առանց մեր մասնակցության էլ իրենց աշխատանքները շարունակել։ Հենց այդ պատճառով էլ մեր թիմը հակված է իրենց ամեն օրը դժոխքի վերածել, ամեն հարցի վերաբերյալ հաշվետվություններ պահանջել, խնդիրները վերհանել, մեր ակտիվ ներկայությամբ խախտել նրանց անդորրը»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ գնալու հարցը եւս փակված չէ։ Թիմում կարծիքները կիսված են, մի մասը համարում է, որ Քոչարյանը պետք է անպայման գնա ԱԺ, նրա ներկայությունը «դուխ» կտա թիմին, իրենց կշիռը կավելանա, կուժեղացնի թիմը, եւ նա կդառնա խորհրդարանի դե ֆակտո առաջին դեմքը։ Մյուս մասը համարում է, որ պետք չէ երկրորդ նախագահին ուղարկել ուսապարկերի միջավայր՝ նստելու նրանց հետ նույն դահլիճում եւ լսելու նրանց անհեթեթություններն ու փաշինյանական հաթաթաները։

Դաշինքում միաձայն որոշել են նաեւ, որ բյուջեով օրենքի տեսք ստացած եւ ամենամսյա պարգեւավճարները, որոնք սահմանված են պատգամավորների համար, կվերցնեն, բայց ի սկզբանե կհայտարարեն, որ դա ուղղելու են սոցիալական կամ հումանիտար մի կառույցի կամ էլ պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավոր զինվորների ընտանիքներին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031