Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած զինծառայողները նշել են, որ իրենց բռնության են ենթարկել, այդ հանգամանքը բավարար ուշադրության չի արժանացել. ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումները վերացնել պարտավորեցնող որոշումը կմնա ուժի մեջ. ՀՔԱՎ

Հուլիս 07,2021 13:04

Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․ Մուրադյանի վերաքննիչ բողոքը՝ դատական ստուգման ենթարկելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արթուր Քոչարյանի իրավունքների խախտումները վերացնելու մասին որոշումը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը և Արայիկ Զալյանը ստանձնել էին Ա․ Քոչարյանի իրավունքների պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Ա․ Քոչարյանին, իր հետ միևնույն զորամասում ծառայող Արթուր Մեսրոպյանի դին հայտնաբերելուց հետո, տեղափոխել են Ստեփանակերտի ռազմական մեկուսարան, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները փայտով և ռետինե մահակով ծեծել են՝ պահանջելով ցուցմունքներ տալ Ա. Մեսրոպյանի սպանության վերաբերյալ քրեական գործով։

Հոկտեմբերին նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն, որտեղ նրա նկատմամբ կրկին բռնություն է գործադրվել` քննիչի թելադրանքով ցուցմունք գրելու պահանջով, որից Ա․ Քոչարյանը հրաժարվել է։ Այնուհետև՝ 2004 թվականի նոյեմբերի 3-ին, Ա․ Քոչարյանը և մի քանի զինծառայողներ ձերբակալվել են, իսկ նոյեմբերի 5-ին՝ կալանավորվել՝ Ա․ Մեսրոպյանի սպանության գործում ներգրավվելով որպես մեղադրյալներ։

Գործի քննության ողջ ընթացքում, չնայած նրան, որ Արթուր Քոչարյանը և մի քանի զինծառայողներ նշել են, որ իրենց բռնության են ենթարկել, այդ հանգամանքը բավարար ուշադրության չի արժանացել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031