Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը նաեւ ասում է՝ ձեռքերը կկտրենք, դուք պատկերացնում եք՝ Նիկոլ Փաշինյանը վերցնելու է սղոցով ինչ-որ մեկի ձեռքերը կտրի՞, այդպե՞ս եք պատկերացնում». Աղազարյան

Հուլիս 07,2021 14:27 Share

Ձեր թիմը ընտրություններից հետո էլի «նախկինների որսով» է զբաղված, կարդային ջարդեր, վենդետաներ է ասել Փաշինյանը, դա ձեզ դո՞ւր է գալիս: Այս հարցն ուղղեցինք ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Նա պատասխանեց. «Բայց ո՞ւր է, է՜, ո՞ւր է»: Թվարկեցինք, օրինակ, Արագածոտնի մարզպետարանում ՀՅԴ-ականին կանչել են ու ասել 15 րոպե քեզ ժամանակ, մի շարք համայնքապետեր արդեն հրաժարական են տվել՝ Աղազարյանն արձագանքեց. «Եթե մարդիկ նախընտրական շրջանում…իրենց գործողությունները չեն համընկել օրենքով սահմանված գործընթացներին, ուրեմն թող կողմնորոշվեն, ինչի՞ մասին է խոսքը»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է՝ «մուրճով կխփենք դատարկ գլուխներին», դա բռնություն է, օրենքով սահմանված գործընթաց չէ` Աղազարյանը մեկնաբանեց. «Դուք ուղիղ իմաստո՞վ եք հասկանում, հա՞: Փոխաբերական իմաստով ենք մենք հասկանում: Այսինքն, օրենքի ուժ կկիրառենք բոլորին անխտիր: Ընդ որում, Փաշինյանը նաեւ ասում է` ձեռքերը կկտրենք, դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը վերցնելու է սղոցով ինչ-որ մեկի ձեռքերը կտրի՞, այդպե՞ս եք պատկերացնում»:

Ասացինք՝ ամեն ինչ սպասելի է, որովհետեւ կոնկրետ ասֆալտին ծեփելը տեսել ենք՝ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, նման բաներ չկան: Եվ երկրորդը՝ ի պատիվ մեր ժողովրդի, մենք այդ փորձությունները շատ բարեհաջող անցանք, հիմա մնում է շարունակենք անցնել այդ ճանապարհով: Որովհետեւ բոլոր գույժերը նախընտրական բախումների մասին չիրականացան ի պատիվ մեր ժողովրդի ու ընդդիմության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031