ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տարեցների ներուժը որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով տարեցների ներուժի բացահայտումը, նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը և երիտասարդ սերնդին փորձի փոխանցումը։

Ծրագրի իրականացումը նպաստավոր է ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման, այլև տարեցների մտավոր և ֆիզիկական առողջության` հիշողության, կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման, կոորդինացիայի, շարժողական հմտությունների պահպանման և զարգացման առումով:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































