Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Բաբախանյանն իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահին

Հուլիս 07,2021 18:40

Հուլիսի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Բաբախանյանի հավատարմագրերի հանձնումը նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդին (Shri Ram Nath Kovind)։

Դեսպան Բաբախանյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ավանդական ջերմ կապերը նոր լիցք են ստացել և հայ-հնդկական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Դեսպանը հավելեց, որ երկկողմ գործակցության ընթացքում, մինչ օրս, բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, մշակույթի և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում, սակայն դեռ շատ անելիքներ կան։

Իր հերթին, Հնդկաստանի նախագահը վստահեցրեց, որ հնդկական կողմը կանի առավելագույնը հնագույն ժամանակներից հաստատված երկկողմ ջերմ կապերն ամրապնդելու և խորացնելու համար։ Նախագահ Կովինդը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու և վերջիններիս որակյալ կրթություն տալու համար։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031