Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի հերոսներից Արթուր Աղասյանի դին է գտնվել

Հուլիս 14,2021 23:03

Արթուր Աղասյանը՝ փոքրամարմին, բայց մեծ ոգով եւ հերոսական կերպարով երիտասարդը, դարձել էր 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսական էջերից մեկի գլխավոր հերոսը՝ լինելով կրտսեր սերժանտ: Արցախի Մարտունու շրջանից էր Արթուրը, նրա մասին բազմաթիվ հաղորդումներ են պատրաստվել, հոդվածներ գրվել: Նա հարազատների եւ ընկերների հպարտությունն էր:

Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո նա մնաց ծառայելու բանակում: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո նրա դին երկար ժամանակ չէր գտնվում:

Այսօր, ըստ տարբեր ֆեյսբուքյան էջերի հրապարակումների, վերջապես հայտնաբերվել է նրա դին: Հիշեցնենք, որ այսօր Մատաղիսում գտել են երեք աճյուն:

«Նորություններ Արցախից» ՖԲ էջից տեղեկանում ենք.
9 ամսվա ծանր սպասումներից հետո գտանք մեր հերոսին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին։
Արթուրի մասունքներն այսօր Մատաղիսում ճանաչել է նրա զինվորը՝ հրամանատարի խաչի, անվանական սվին դանակի և հեռախոսի շնորհիվ։
Արթուրի հարազատ եղբայրը՝ 19-ամյա Արսենը, հողին է հանձնվել 2021թ. մարտի 31-ին, Արցախի Մարտունու գերեզմանատանը։
Արթուր Աղասյանի մասին 2016 թվականին պատրաստված հեռուստահաղորդումը դիտեք տեսանյութում:

թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031