Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու». Սիմոն Բաբայան

Օգոստոս 16,2021 22:10

Հարգելի գործընկերներ,

Այսօր առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու:

2006 թվականից պատիվ ունեմ լինելու փաստաբանական համայնքի անդամ, 2009 թվականից հանդիսացել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իսկ  2014 թվականից ղեկավարում եմ  ՀՀ փաստաբանական դպրոցը:

Շուրջ տասներկու տարիների ընթացքում անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր ինստիտուտի պահպանման և զարգացման բարդ  գործընթացին: Ձեզ հետ միասին հաղթահարել ենք փաստաբանության առջև կանգնած բազում մարտահրավերներ և սպառնալիքներ:

Այսօր փաստաբանությունն ակտիվ զարգացման շրջափուլում է: Տարիների ընթացքում  Հայաստանում ներդրվել է հանրային պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգը, հիմնադրվել է Փաստաբանական դպրոցը, ստեղծվել են փաստաբանական գործունեությանն աջակցող տարբեր ստորաբաժանումներ (փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով,  արագ արձագանքման հանձնախումբ, գիտավերլուծական կենտրոն, ակումբ և այլն): Փաստաբանների պալատի ստորաբաժանումների մոդելները միջազգային գործընկերների կողմից դիտարկվել են որպես օրինակելի: Տարիների ընթացքում մեր համայնքում ձևավորվել են ինստիտուտն ամրապնդող ավանդույթներ, մենք ունեցանք մասնագիտության օր:

Հասարակությունն օր-օրի ընկալում է փաստաբանի առաքելությունը, նրա դերը իրավունքների պաշտպանության գործում: Հանդիսանալով իրավական պետության արդարադատության համակարգի անփոխարինելի բաղադրիչ՝ փաստաբանական ինստիտուտն ամրագրվել է նաև երկրի Սահմանադրությամբ:

Մեր ինստիտուտի առջև ծառացող մարտահրավերներն այսօր էլ քիչ չեն և դրանք անհրաժեշտ է հաղթահարել:

Առաջադրվելով որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու՝ նպատակ ունեմ պահպանել ինստիտուտի նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները և ձեզ հետ միասին զարգացնել այն:

Սիմոն Բաբայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031