Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահաս եղբոր հետ մարմնական վնասվածք են պատճառել համաքաղաքացուն. եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 07,2021 15:56

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբայրների կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. մարտի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը 17-ամյա համաքաղաքացու հետ հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանք է հնչեցրել վերջինիս քրոջ հասցեին, ինչին նա պատասխանել է փոխադարձաբար: Պարզաբանումներ ստանալու պատրվակով երիտասարդը, իր անչափահաս եղբոր հետ Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցում հանդիպել է համաքաղաքացուն և նշված հարցի շուրջ վիճաբանել, որի ընթացքում եղբայրները հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդն իր մոտ եղած կացնանման առարկայի ոչ սուր հատվածով մի քանի անգամ հարվածներ է հասցրել համաքաղաքացուն, այդ կերպ եղբայրները 17-ամյա երիտասարդին պատճառել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 22-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ եղբոր նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930