Լրահոս
Օրվա լրահոսը

Tiktok-ի օգտատերը հայցում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետի ներողամտությունը

Սեպտեմբեր 09,2021 13:38 Share

«Առավոտը» հաղորդել էր, որ «Տիկտոկ» սոցիալական ցանցի «MostiMoti» օգտատերը հրապարակայնորեն առաջարկել է 10.000 ԱՄՆ դոլարի դիմաց վնասել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին, որը կապված է նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Aravot.am-ի աղբյուրները հաղորդել էին, որ իրավապահ մարմիններն այս մասին Երեւանի քաղաքապետարանից սեպտեմբերի 3-ին գրություն են ստացել: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետը նույնպես իրավապահներին ներկայացրել է հաղորդում:

«Առավոտի» ֆեյսբուքյան էջին է դիմել MostiMoti բիզնես ընկերության աշխատակից Էդգար Դավթյանը, պնդելով, թե Tiktok-ում MostiMoti էջն իրեն է պատկանում: Նա հրապարակման համար փոխանցել է հետեւյալ գրությունը. «Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Հովիկ Սաֆարյանն իր ծառայողական պարտականությանը կատարել է գերազանց: Իմ կողմից tiktok սոցցանցում տեղադրված հայտարարությունը պահի տակ, ջղայնության արդյունքում է եղել, որի համար հայցում եմ ներողամտություն»:

Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով՝ Էդգար Դավթյանը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, տվել խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930