Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը

Հոկտեմբեր 28,2026 23:35 Share
Աջակցեք aravot.am-ին

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլի և Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության ներկայացուցիչ, Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետական նախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանի հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–ԵՄ բնապահպանական համագործակցության խորացման հնարավորություններին՝ մասնավորապես կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։

Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու ներառական երկխոսությանը և բանակցությունների արդյունավետ ընթացքին։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031