«Ժողովուրդ չկա, չի ստացվում․ այդ հարցը տալիս եք, որ ինձ քաղաքականապես խեղճացնե՞ք։ Դիմել ենք տարբեր երկրների, գնացել եկել են, ասել են՝ չէ։ Դուք գիտեք այդ էկզոտիկ երկրների անունները, մենք չգիտե՞նք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում նեղսրտեց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն էր հետաքրքրվել՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է Շվեյցարիայի կառավարությանը, որպեսզի միջնորդական առաքելություն կազմվի Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցով։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը հրապարակային պատրաստակամություն էր հայտնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցով միջնորդական առաքելություն ստանձնելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, ասել էր․ «Հիասթափեցնեմ ձեզ, տիկին Գալստյան, դիմել ենք, չի ստացվում, չեմ ուզում այդ երկրների անունները տալ, որովհետև դեռ աշխատում ենք այդ երկրների հետ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































