Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները բողոքում են իրենց հանդեպ խտրական վերաբերմունքից»․ իրավապաշտպան

Սեպտեմբեր 09,2021 14:42 Share

«Գործընթաց կա, որը համոզված եմ, որ ուղղորդված էր։ 2018թ․-ին նախորդած՝ կապույտ մազերով աղջկա դեպքը հակաարցախյան տրամադրությունների բորբոքում էր, որը հիմա պտուղներ է տալիս եւ որին մասնակցել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները։ Արցախցիները բողոքում են իրենց հանդեպ խտրական վերաբերմունքից»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի  այսօրվա նիստում հայտարարեց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով․ «Մարդիկ ամաչում են սրա մասին խոսել։ Բացի այդ, չունենք օրենսդրական բազա։ «Կապուտուլյանտ» անվանելը քրեականացրել են, սակայն գորիսեցու կամ արցախահայի հանդեպ խտրական վերաբերմունքի ցուցաբերումը քրեականացված չէ։ Քրեաիրավական ճանապարհով պետք է այս խայտառակության դեմ պայքարել։ Ես սա անվանում եմ ներազգայնական ռասիզմ, եւ սա խայտառակություն է։ Որոշակի դրսեւորումներ եմ նկատել նաեւ Արցախում, եւ սա եւս պետք է արձագանքի արժանանա։ Եթե պետք լինի, տասնյակ օրինակներ կբերեմ։ Չպետք է վախենալ այս հարցից»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930