Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանին հաջողվում է ոչնչացնել հայկական ներկայությունը»․ Լուսինե Ղարախանյան

Սեպտեմբեր 10,2021 18:25

«Այս համաժողովը համարում եմ Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգությունը փրկելու նոր նախաձեռնություն, որն ունի մեծ եւ միջազգային լսարան»,-Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով  համաժողովի ժամանակ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Արցախի օկուպացված տարածքներում մնացած հուշարձաններն ու դրանց ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը։ «Ադրբեջանը նախագահի մակարդակով վարում է ակնհայտ հայատյաց քաղաքականություն, Արցախի օկուպացված տարածքներում հայկական ներկայությունը ոչնչացնելու քաղաքականություն, որը հաջողվում է մինչեւ այսօր, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային այցն այդպես էլ չիրականացավ Ադրբեջանի իշխանությունների պատճառով»,-շեշտեց Լուսինե Ղարախանյանը։

Նա նշեց, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը միայն հայերինը չէ, այն համամարդկային գիտական արժեք է։ «Հավատում եմ, որ մեր պատմամշակութային ժառանգությունը կփրկվի»,-համոզմունք հայտնեց նախարարը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930