Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու մասին

Նոյեմբեր 11,2021 11:47 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ սահմանային եւ մաքսային հսկողության կետեր տեղադրելուն։

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի 11-ին կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային եւ անձնագրային հսկողություն իրականացնել ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ եւ այստեղով իրականացնել երթեւեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածը ասֆալտապատվել եւ շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,-ասաց Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ՝ ինքը նախորդ հինգշաբթի այդ ճանապարհով երթեւեկել է, գնացել Կապան․ «Որակապես լավ ճանապարհ է, որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար։ Կապան մեկնելիս եւ վերադառնալիս մի քանի տասնյակ կցորդիչներով բեռնատարներ եմ տեսել, այդ թվում՝ իրանական, որոնք ազատ երթեւեկում էին։ Երեկ մինչեւ կեսգիշեր Կապան-Տաթեւ հատվածով անցել է կցորդիչով 100 բեռնատար»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում այն տարբերությամբ, որ իրենք հիմա կարող են երթեւեկել Տաթեւ-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի․ «Նոր երթուղում Երեւանից Կապան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկության ժամկետ չի ավելանում, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը։ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներ են տեղի ունենում եւ ճանապարհի որակն էապես փոխվում է։ Այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքներ են իրականացվում Տաթեւ-Լծեն հատվածում, Շուռնուխի եւ Որոտանի հատվածում, մի քանի այլ հատվածներում՝ եւս։ Երթեւեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որեւէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է եւ այդ հարցն արագ կլուծենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Արխիվային լուսանկար. Նիկոլ Փաշինյանը Սյունիքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930