Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ադրբեջանում սահմանային միջադեպերի մասին տեսահոլովակներն ապօրինի տարածած զինծառայողներին զինված ուժերից արտաքսելու որոշում է կայացվել․ «Ազատություն»

Նոյեմբեր 20,2021 23:28

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կենտրոնական հրամանատարական բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ըստ նախարարության մամլո վարչության տարածած հաղորդագրության, «խորհրդակցության մասնակիցները նշել են, որ վերջին ժամանակաշրջանում սոցցանցերի որոշ օգտատերեր տարածում են պետական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների մասին ոչ պաշտոնական լուսանկարներ և տեսագրություններ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Պաշտպանության նախարարության ղեկավարության շրջանում»:

«Ադրբեջանի բանակի ղեկավարության կողմից իրականացված միջոցառումների ընթացքում բացահայտվել են նման նյութեր տարածելով գաղտնիության ռեժիմը կոպտորեն խախտած մի խումբ զինծառայողներ, ընդունվել է նրանց զինված ուժերից արտաքսելու որոշում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930