Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի աշխատակիցը դիմել է դատախազություն. ըստ նրա, ղեկավարը սպառնացել է հեռացնել, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա

Նոյեմբեր 22,2021 16:48

Aravot.am-ի տեղեկություններով նոյեմբերի 17-ին Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատակից Ս. Պ.ն դիմել է դատախազություն՝ իր ղեկավարի դեմ բողոք ներկայացնելով, որ Ա. Յ.-ն իրեն սպառնում է կիրառել տույժեր եւ հեռացնել աշխատանքից՝ եթե իր հետ սեռական հարաբերություններ չունենա:

Գործը դատախազությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու գրավոր ցուցումով ուղարկվել է ոստիկանություն: Նախապատրաստվում են նյութեր:

Այս գործի առնչությամբ էլ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից Aravot.am-ին հայտնեցին, որ հարցը խիստ անձնական տիրույթում է եւ որեւէ տեղեկատվություն չունեն, որպեսզի տրամադրեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930