Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի

Դեկտեմբեր 02,2021 14:35

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի:
Շուրջ 1 տարի գործող ծրագրից օգտվել են գազաֆիկացված բնակավայրերում՝ 28 հազար 967 բնակիչ-բաժանորդ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում՝ 3000 բնակիչ բաժանորդ:

Նոր որոշումը կարող է նպաստել էներգախնայողությանը եւ թույլ կտա խուսափել հովհարային անջատումներից։
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը Արցախի Հանրային Հեռուստատեսությանն ասել է, որ բնական գազի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը։

Այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում, էլեկտրական էներգիայի սպառման գծով աջակցությունը ևս կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը։ 1 բնակիչ-բաժանորդի համար սահմանված աջակցության առավելագույն չափը կմնա անփոփոխ, մասնավորապես` դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 մ/խ ներառյալ, չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում` էլեկտրաէներգիայի սպառման գծով մինչև 1500 կվտ/ժ ներառյալ:

Նոր որոշմամբ՝ 2022 թվականի հունվարի 1-ից կավարտվի ներտնային գազասպառման համակարգի տեխսպասարկման ծառայության վճարի փոխհատուցումը։
Այն բնակիչ-բաժանորդները, ովքեր վարձակալությամբ համատեղ են բնակվում և հանդիսանում են ենթասպառող, ևս ծրագրի շահառու են։ Նրանք համատեղությամբ վարձակալությունը հավաստող փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց և հաշվառելուց հետո կստանան սահմանված սահմանաչափերին դրամական փոխհատուցում, այսինքն՝ բնական գազի դիմաց 25 հազար 20 դրամ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում էլեկտրական էներգիայի դիմաց՝ 22 հազար 500 դրամ։
25 հազար 20 դրամ փոխհատուցումը կտրամադրվի նաև այն բնակիչ-բաժանորդներին, ովքեր վարձակալության հիմունքներով բնակվում են գազաֆիկացված բնակավայրերի չգազաֆիկացված բնակարաններում:

ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031