Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանը կարեւորել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համագործակցությունը

Դեկտեմբեր 02,2021 22:22

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ու «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները քննարկել են գործակցության հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլիանա Լեդենիկանի եւ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանի հետ:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համագործակցությունը, ընդգծել հատկապես օրենսդրական բարեփոխումների ոլորտում նրանց աջակցության անհրաժեշտությունը: Թագուհի Թովմասյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել շարունակել տարբեր հարցերի շուրջ գործակցության ավանդույթները:

Բիլիանա Լեդենիկանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրել է, որ Խորհրդարանների զարգացման ծրագրով օժանդակում են Ազգային ժողովի վերազինման եւ թվայնացման աշխատանքներին, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացներին:

Կարեւորվել են նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումներն ու տարբեր խնդիրների շուրջ քննարկումները: Նշվել է, որ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իր օժանդակությունն է բերում մշտական հանձնաժողովների արտագնա նիստերի կազմակերպչական աշխատանքներին:

Մշտական հանձնաժողովի նախագահը շեշտել է սահմանափակ կարողություններով անձանց վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների կարեւորությունը, այդ խնդրում ծրագրի աջակցությունը:

Բիլիանա Լեդենիկանն անհրաժեշտություն է համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկանալ ու գաղափար կազմել, թե տարբեր երկրների խորհրդարաններ ինչպես են լուծել նմանօրինակ խնդիրները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ գենդերային խնդիրներին, կանանց իրավունքներին առնչվող եւ այլ հարցերի:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031