Այս տարվա տոնական զորահանդեսը գործող իշխանությունների համար ոչ թե ազգային զարթոնքի ու միասնության խորհուրդ ունի, այլ վերածվել է նեղ կուսակցական՝ ՔՊ-ական «խրախճանքի»։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք պաշտոնական հրավեր կամ ծանուցում ստացել են՝ մասնակցելու տոնական միջոցառմանը, թե՞ ոչ։ Պատկերը, մեղմ ասած, զավեշտալի է․ խմբակցության և ոչ մի պատգամավոր տեղյակ չէր որևէ հրավերից
…«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը անհատական հրավեր չի ստացել որևէ գերատեսչությունից, սակայն տեղյակ է, որ խմբակցությանը մի տեղեկատվական շրջաբերական է ուղարկվել միջոցառման մասին։ «Սա հրավեր չէ, պատշաճ վերաբերմունք չէ։ Հանրապետության օրը բոլորինն է, ուստի պետք է հրավեր լինի Կառավարության կողմից բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հանրապետությունը ՔՊ-ն չէ»։
Համեմատության համար նշենք, որ նախկին «կոռումպացված, բռնարար, ոչ ժողովրդավար» իշխանությունների օրոք ցանկացած պետական ու ազգային միջոցառման համար հրավերներ ուղարկվում էին պատշաճ ու բարձր մակարդակով՝ չնայելով՝ մարդը ընդդիմադիր հայացքներ ունի, թե իշխանական։ Անգամ շատ դեպքերում արտախորհրդարանական ընդդիմությունն էր ազգային, պետական տոներին հրավիրվում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում


















































