Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է եղել նաև հայրենադարձության խթանմանը. Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

Դեկտեմբեր 24,2021 15:42 Share

Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին եւ պալատի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը եւ նախաձեռնությունները:

Մասնավորապես, անդրադարձ է եղել հայրենադարձության խթանմանը, մի շարք այլ ոլորտներում իրավական դաշտի եւ բիզնես միջավայրի բարելավման կարեւորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել