Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հունվար 21,2022 15:44

Ս. թ. հունվարի 21-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ.օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ:

Տ. Ավինյանն աշխատել է Զարգացման հայկական բանկում` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ:  Նա հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: Տ.Ավինյանն աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր): Նա ղեկավարել է նաև ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը: Տ.Ավինյանը եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից: Տ.Ավինյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: Այնուհետև  ավարտել է նույն համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում: Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերիի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2022 թվականի հունվարի 21-ին ընտրվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31