Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով գալիս է Երևան քաղաքում գործ անելու, լինի դա մեր պատվերով, թե ճանապարհային դեպարտամենտի պատվերով, պետք է իմանա, որ այստեղ գործում է որոշակի ստանդարտ». Տիգրան Ավինյան

Նոյեմբեր 02,2026 11:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ կամուրջների հիմնանորոգմանը։ Նշվեց, որ Կիևյան կամրջի աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ։

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ Երևանում ճանապարհների և կամուրջների նորոգման դեպքում պետք է խստորեն պահպանվեն միասնական որակական ստանդարտները՝ անկախ նրանից, թե ով է հանդիսանում պատվիրատուն։ Նրա խոսքով, քաղաքային ենթակառուցվածքների հետ աշխատելիս կապալառուները հաճախ հանդիպում են անակնկալների (թղթի վրա չնշված ենթակառուցվածքներ և այլ շերտեր), հետևաբար պահանջվում է առավելագույն պատասխանատվություն և տոտալ հսկողություն Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից։

«Ով գալիս է Երևան քաղաքում գործ անելու, լինի դա մեր պատվերով, թե ճանապարհային դեպարտամենտի պատվերով, պետք է իմանա, որ այստեղ գործում է որոշակի ստանդարտ: Սա ոլոր ու մոլոր գյուղի ճանապարհ չի, Երևան քաղաքում պետք է լինել զգոն»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել