Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակը

Հունվար 25,2022 23:23

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր (լրագրողների մասնագիտական աշխատանք, կանանց ու երեխաների իրավունքներ և այլն):

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։ Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի, Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև Հայկական սփյուռքի առաջնորդների հետ:

Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31