Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի արդիականացումն ու մարտունակության բարձրացումը պետք է լինի ամեն մի հայի գերնպատակն ու նորանոր ձեռքբերումների խթանը. Դավիթ Սարգսյան

Հունվար 28,2022 16:08

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայոց բանակը եղել ու լինելու է մեր գոյության ու հզորության միակ իրական երաշխավորը: Նրա արդիականացումն ու մարտունակության բարձրացումը պետք է լինի ամեն մի հայի գերնպատակն ու նորանոր ձեռքբերումների խթանը:

Գլուխ եմ խոնարհում մեզ պատուհասած բոլոր պատերազմներում մարտիրոսված մեր հաղթած տղաների հիշատակի ու նրանց հերոսածին մայրերի տոկունության առաջ: Աղոթում եմ խրամատում կանգնած մեր զինվորների անփորձանք ծառայության համար:

Փա՛ռք բոլոր նրանց, ում համար հայրենիքի պաշտպանությունը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ ուխտ ու կենսակերպ:

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենյաց պաշտպանի, Հայոց բանակի օրվա առթիվ: Բանակ, որի պատմությունը դեռ ոսկե էջեր է ունենալու: Հավատում եմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31