Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե որն էր բուն բողոքը կամ պահանջը, համոզված եմ՝ կենդանաբանական այգին առաջիկայում կլուծի իր առջև ծառացած խնդիրները. Դավիթ Խաժակյան

Հունվար 31,2022 15:40

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես գիտեք Երևանի կենդանաբանական այգին համայնքային հիմնարկ է և ես որպես ավագանու անդամ ընդգրկված եմ այգու կառավարման խորհրդում։ Խորհրդի ստեղծումից ի վեր ավելի մեծ ուշադրություն եմ դարձրել այգու խնդիրներին, իրավիճակին ծանոթանալով ոչ միայն հրապարակային նյութերից, այլև այգու փաստացի վիճակից։

Վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, որ կենդանիների անկումներ են գրանցվել։ Այդ մասին եղավ պաշտոնական պարզաբանում, որ տարածված թվերը ընդգրկում էին բավականին երկար ժամանակաշրջանի անկումներ։ Այն անկումները, որոնք գուցե մարդկային գործոնի հետևանք են, գտնվում են տնօրինության և կառավարման խորհրդի ուշադրության կենտրոնում։

Այսօր կենդանաբանական այգու դիմաց բողոքով էին հանդես գալիս այգու նախկին աշխատակիցներ։ Անկեղծ ասած, ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞րն էր բուն բողոքը կամ պահանջը։ Տպավորություն էր, թե այն ուղղորդված է աշխատանքից ազատված այգու նախկին պաշտոնյաներից մեկի կողմից։ Այն, որ այգու տնօրենը պետք է լինի լավ կառավարիչ և կարող է կենդանաբանական մասնագիտություն չունենալ, դա ակնհայտ է։ Նոր տնօրինության ամբողջ կազմին դեռևս ծանոթ չեմ, բայց տեսնում եմ, որ լցված են այգին բարեփոխելու եռանդով։

Այս մասին հայտարարություն տարածեց նաև այգու Կառավարման խորհուրդը, որտեղ ընդգրկված են անվանի մասնագետներ։ Համոզված եմ, առանց անձնավորված շահարկումների այգին առաջիկայում կլուծի իր առջև ծառացած խնդիրները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31