Լրահոս
Օրվա լրահոսը

Եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից

Փետրվար 01,2022 21:33

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 1-ին մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությանը:

Եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։ Եռամսյա ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները և հանրային կապերի պատասխանատուներն անցնելու են վերապատրաստման դասընթացների շարք՝ ուղղված իրենց մասնագիտական կարողությունների բարձրացմանը և միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդմանը:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է հաղորդակցության և հանրային կապերի ուղղությամբ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ արդյունավետ և թիրախային հաղորդակցությունը կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականներից մեկն է: Այս առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄՀԻ-ի գործընկերներին՝ ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցության համար:

Ծրագրի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են  եկել  նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը և ՄՀԻ-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28