Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Ղևոնդյան. Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կփորձի Սյունիքում կամ այլ հատվածում խնդիրներ լուծել ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում. «Ա1+»

Փետրվար 19,2022 22:34

Նախ` պետք է նշել, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մի մասը քարոզչական, հոգեբանական մանիպուլյատիվ էլեմենտ ունի։ Եվ հարձակման ամսաթվերի մրցապայքարը՝ Արևմուտքի, ԱՄՆ-ի, ինչպես նաև ուկրաինական կողմի ղեկավար անձանց կողմից, ավելի շատ հոգեբանական ազդեցություն գործելու՝ Արևմուտք-Ուկրաինա ռազմատեխնիկական օգնության խնդիրը իրացնելու նպատակ էր հետապնդում։  «Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության լայնածավալ ռազմական գործողությունների ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կանխատեսումներին և այս ամենի ֆոնին ՌԴ նախագահ Պուտինի կողմից պահեստազորայինների հավաքագրման որոշմանը։

«Եթե վերադառնանք առարկայական ռազմատեխնիկական շփումների և դիվանագիտական ռևանշների ֆորմատ, կարող ենք արձանագրել՝ արևելյան շրջանակներին, ուկրաինական գործող շրջանակներին անհրաժեշտ է, որ Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա»,-ասաց քաղաքագետը՝ պարզաբանելով, որ նրանց հայտարարությունները, ապա՝ ՌԴ-ի հարձակման հետ կապված հերքումներն ու հարձակման օրվա հետ կապված մառազմատիկ քննարկումները նման տպավորություն էին ստեղծում։

«Ակնհայտ է՝ Ռուսաստանին պետք չի հարձակում, որովհետև ՌԴ-ն այս պահին չի գտնվում այնպիսի մրցունակության շեմի մեջ, որ կարողանա սահմանի բոլոր սեգմենտներում հակադարձի անկայունության տարբեր օջախներին։ ՌԴ-ն ենթարկվում է տարբեր տնտեսական սանկցիաների, արտաքին քաղաքական ճնշումների, ներսից էլ փորձում են քաղաքական խժդժություններ ստեղծել, և տրամաբանական է, որ ռուսները շահ չունեն սկսելու ինչ-որ պրոցես»,-նշում է քաղաքագետը՝ պարզաբանելով, որ մեծ հաշվով Ուկրաինական ճգնաժամում Ուկրաինան բացակայում է՝ այստեղ կա Արևմուտք-Ռուսաստան մրցակցություն։

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այստեղ Լուգանսկի, Դոմբասի և Կիևի հարաբերություններն են, և այն կարող է դառնալ առիթ ինչ-ռազմական գործողությունների սկսման համար։

Հարցին՝ վատագույն սցենարի դեպքում, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, ի՞նչ անվտանգային ռիսկեր կան տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի համար, քաղաքագետն ասաց, որ խոսելով պայմանական պատերազմի մասին, պետք է նշել՝ անուղղակիորեն այն անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանի երկու խաղացողներից Թուրքիան ու Ադրբեջանը կարող են պրոքսի պատերազմի միջոցով՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կփորձի Սյունիքում կամ այլ հատվածում խնդիրներ լուծել։

«Արցախ չեն մտնի, որովհետև այդտեղ ռուս խաղաղապահների գործոնն, այնուամենայնիվ, զսպող հանգամանք է»,-ասաց քաղաքագետը՝ չբացառելով, որ նման իրավիճակում կարող է Թուրքիան ու Ադրբեջանը մեծացնեն ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28