Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանների հետ հանդիպմանը Արման Եղոյանը բարձրաձայնել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ ադրբեջանական կողմի սադրանքների մասին

Մարտ 15,2022 17:53

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին եւ Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը կարեւորել է Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: Հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները: Արման Եղոյանը բարձրաձայնել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ ադրբեջանական կողմի սադրանքների, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում ստեղծված արհեստական խոչընդոտների մասին եւ այդ հարցում կարեւորել միջազգային հանրության պատշաճ արձագանքը:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Արման Եղոյանն արժեւորել է մի շարք ոլորտներում գործընկեր երկրների հարուստ փորձի կիրառումը Հայաստանում: Հյուրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031