Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար ավելի լավ է պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել Դաշնակցությանը»․ Արման Եղոյան

Սեպտեմբեր 17,2026 11:10 Share

«Պարոնա՛յք դաշնակցականներ, ձեզ չսիրելու համար անպայման չէ թուրք լինել։ Շատերը ձեզ չեն սիրում։ Դուք երբեք այս խորհրդարանում ոչ միայն մեծամասնություն չեք եղել, այլև այս խորհրդարանում 12%-ից ավելի պատգամավոր չեք ունեցել ձեր փրայմի ժամանակ, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Դուք այս խորհրդարանում ունեցել եք 16 պատգամավոր, այսինքն՝ խորհրդարանի 12%-ը այդ պահին։ Դա եղել են ձեր լավագույն ժամանակները, երբ որ դաշնակցականությունը իր փրայմի մեջ էր»,- խորհրդարանում դիմելով ՀՅԴ-ականներին, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով իր հայտնի ելույթից հետո ՀՅԴ-ականների մեղադրանքներին։

Մեջբերելով իր հասցեին հնչած որոշ մտքեր՝ Արման Եղոյանն ասաց․ «Դու գիտե՞ս՝ ովքեր են ուզեցել մեզ ոչնչացնել․ սուլթանը, երիտթուրքերը, Աթաթուրքը, ցարը, բոլշևիկները, ՀՀՇ-ն, սա, նա… Դու գիտե՞ս՝ քանի հոգի է մեր հետ պրոբլեմ ունեցել»։ Իսկ չե՞ք կարծում, որ ինչ-որ բան վերանայելու կարիք կա։ Ո՞նց կարող է բոլորը ձեր հետ պրոբլեմ ունենան։ Ով եղավ իշխանություն… բացի Ռոբերտ Քոչարյանից… Նույնիսկ հանրապետականները, հարցրեք Սևակ Խաչատրյանին, թե ինչ են մտածում հանրապետականները Դաշնակցության մասին։ Ինքը, դե, մի ժամանակ հանրապետական էր։ Նույնիսկ հանրապետականները, հատկապես հանրապետականները, հատկապես նժդեհականները… Նժդեհի հետ պրոբլեմ, Անդրանիկի հետ պրոբլեմ, բոլորի հետ պրոբլեմ։ Սա լրիվ այն անեկդոտն է, գիտեք, չէ՞․ մարդը գնում է հոգեբանի մոտ, այս հոգեբանն ասում է․ «Համեցե՛ք, նստե՛ք, պատմե՛ք՝ ինչ խնդիրներ ունեք», ու ասում է․ «Եղբա՛յր, ես խնդիր չունեմ, հարևաններս իմ հետ խնդիր ունեն»․ իրենք խնդիր չունեն, իրենց հարևանները, մյուսները իրենց հետ խնդիր ունեն, իրենք ճիշտ են, իրենք ամեն ինչ միշտ ճիշտ են անում 136 տարի, բայց բոլորը իրենց հետ խնդիր ունեն, այդ թվում և ես, այդ թվում և ՔՊ-ն»։

Արման Եղոյանից այս համատեքստում քննադատություն հասավ նաև «Ուժեղ Հայաստանին»․ «Ես որ խոսում եմ, մի քանի հոգի արդեն «Ուժեղ Հայաստան» ֆրակցիայից ինձ հակադարձում են։ Ժողովո՛ւրդ ջան, ես ձեր համար… դուք ում համար, ես ձեր համար եմ ասում։ Ես քաղաքական դաշտում ձեր համար եմ տեղ բացում ինչ-որ առումով… Հիմա կասեք՝ «Բա ի՞նչ է, բացում եք, որ ձեզ… բա ձեզ վա՞տ կլինի այդպես»։ Որովհետև մեզ համար ավելի լավ է պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին։ Մեզ համար, որովհետև եթե մենք պարտվեցինք դաշնակցական ուժին, կարող եք Հայաստանի Հանրապետության հարատևության թեման փակել։ Դա ենք մենք փորձում անել։ Պարզ է, որ ոչ մի իշխանություն հարատև չէ, բայց շատ կարևոր է, թե ով է փոխարինում, ինչ գաղափարախոսություն է փոխարինում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը հանդիպում են ՀՅԴ Հայ դատի Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել