Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ են կրառել քաղաքացու նկատմամբ, կոտրելով նրա ձեռքը. Թագուհի Թովմասյան

Մարտ 15,2022 22:25

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Ահազանգ եմ ստացել, որ Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկել քաղաքացի Կարապետ Պողոսյանին, տապալել գետնին, ձեռքերը ոլորել, ինչի արդյունքում վերջինս ստացել է ձեռքի փակ  կոտրվածք։

Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները կապ են հաստատել քաղաքացու հետ, հստակեցրել դեպքի մանրամասները, այնուհետև խոսել են ՀՀ ոստիկանության հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։

Քաղաքացին տեղեկացրել է ոստիկաններին իր ունեցած քրոնիկ հիվանդությունների մասին, ինչն անտեսվել է նրանց կողմից։

Ոստիկանությունը հայտնում է, որ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137․1 (Ծանր վիրավորանք) հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով սույն փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Շտապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ խնդրելով այս դեպքը պահել ուշադրության կենտրոնում և իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՞։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031