Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դիվանագիտությունը ոչ թե նախաձեռնող, այլ արձագանքող է եղել ու կա․ «Ազգ»

Մարտ 26,2022 09:55

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել է, որտեղ անդրադարձ կա նաեւ Արցախյան 3-րդ՝ 44-օրյա պատերազմին:

Կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ բաժնում նշել է, որ մարտերի ընթացքում հայկական ուժերը ծանր հրետանիով եւ բալիստիկ հրթիռներով բնակելի հատվածների վրա հարվածներ են հասցրել, ինչն էլ քաղաքացիական անձանց զոհվելու պատճառ է եղել: Ըստ զեկույցի՝ կիրառվել է նաեւ կասետային զինամթերք, ինչն արգելված է միջազգային իրավունքով:

Ադրբեջանին վերաբերող հատվածում կազմակերպությունը արձանագրում է, որ մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերի ոչ ճշգրիտ օդային հարձակումների պատճառով վնաս է հասցվել բնակավայրերին:

«Հարձակվում են ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրակայանները, դպրոցները, մասնավոր բնակավայրերը եւ ձեռնարկությունները, հիվանդանոցները: Ընդհատվել է ծառայությունների կանոնավոր մատակարարումը, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, գազը, ջուրը: Ադրբեջանական ուժերը եւս օգտագործել են կասետային զինամթերք»,- ասված է հրապարակման մեջ:

Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցութան անդամ Անի Սամսոնյանի՝ կազմակերպությունն իր զեկույցում հավասարության նշան է դրել Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ՝ ներկայացնելով, որ երկու կողմերն էլ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը վատ չի աշխատել եւ աշխատում՝ պատերազմի արդյունքները լեգիտիմացնելու, Արցախի ժողովրդի նկատմամբ գործած պատերազմական հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հարցը ի վնաս մեզ հավասարակշռելու առումով: Հայաստանում շատ են խոսում այն մասին, որ եթե մենք չունենք ռազմական ուժ եւ հզորություն՝ ազդելու միջազգային հարաբերություններում մեր շահերի պաշտպանության վրա, ուրեմն պետք է պաշտպանվենք միջազգային իրավունքի գործիքակազմով, բայց նախկին պատգամավորի գնահատմամբ՝ դա խաբեություն է, որովհետեւ քաղաքական գործոնը եւ շարժառիթներն էապես նպաստում են միջազգային իրավունքի, դրա գործածության վրա: «Այսօր, օրինակ, աշխարհը բղավում է Ուկրաինայում միջազգային մարդասիրական իրավունքի, կանանց, երեխաների իրավունքների բազմաթիվ խախտումների ու զոհերի մասին, սակայն Արցախյան 44-օրյա պատերազմում բոլորն աչք էին փակում Ադրբեջանի գործողությունների վրա: Այսինքն՝ ասել թե Ադրբեջանը միջազգային մակարդակով ձիու վրա է միայն նրա համար, որ Հայաստանը լավ չի աշխատում, սխալ կլինի: Բայց չեմ կարող չնշել, որ դիվանագիտական ճակատում այսպիսի հարցերի շուրջ կռվելու համար երկրում չկա առողջ քաղաքական մթնոլորտ եւ միասնություն, ինչը չի կարող չազդել մեր արտաքին հարցերի վրա: Մինչեւ պատերազմն ու նաեւ այժմ, մեր դիվանագիտությունը ոչ թե նախաձեռնող, այլ արձագանքող կամ ռեակտիվ է եղել ու կա: Սպասել ենք՝ երբ են ադրբեջանցիները հակահայ միջազգային փաստաթուղթ կամ բանաձեւ շրջանառելու, որ դռնեդուռ ընկած համոզենք, թե այն անարդար է եւ չպետք է ընդունվի: Ընդունվելուց հետո էլ մտածենք՝ դե լավ, «անկապ» թուղթ է, միեւնույն է՝ մենք հաղթած պետություն ենք»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Սամսոնյանը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031