Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը՝ Բագրատ սրբազանի հետ շփման եւ կոմպրոմատների մասին

Մայիս 10,2024 15:32

Իշխանական ֆեյքերն արդյոք հաջողեցի՞ն Բագրատ սրբազանի դեմ արշավի առումով, ԱԺ-ում լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսպես արձագանքեց. «Ես ուզում եմ հասկանալ Աստծո տանը ծառայողները բիզնեսմեննե՞ր են, Աստծո տանը պիտի ծառայե՞ն, թե զբաղվեն բիզնեսով ու քաղաքականությամբ: Սա կտանեք կհասցնեք Վազգեն Գալստանյանին, որ հասցնի իր քաղաքական ղեկավարին»:

Նշենք, որ այսօր եւս մի ՔՊ-ական պատգամավոր է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդին դիմել իր ավազանի անունով: Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է. «Վազգեն Գալստանյանը հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է»: Տարիներ առաջ նաեւ Ալեն Սիմոնյանն էր Ամենայն հայոց կաթողիկոսին դիմել իր ավազանի անունով:

Ինչ վերաբերվում է այն հարցին, իր հանդեպ ՔՊ-ում ճնշումներ եղե՞լ են, երբ Բագրատ Սրբազանը տվել է իր անունը, ՔՊ-ական պատգամավորը նշեց. «Իմ անվան հետ կապված, որ հրապարակում հնչել է, հետեւյալը կասեմ. Վազգեն Գալստանյանին հանդիպել եմ 44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղում: Այնուհետեւ երբ հորեղբորս որդու մասին 6 շաբաթ տեղեկություն չունեինք, զանգել եմ՝ հարցրել եմ իր միջոցով կարո՞ղ եմ պարզել՝ զոհվե՞լ է, կարող ենք գտնել դին կամ եթե ողջ է, ինչ հնարավոր ճանապարհներ կան իրեն գտնելու: Սա եղել է 2020թ աշնանը: Դա եղել է մեր առաջին եւ վերջին շփումը: Եթե ձեզ լրագրողներիդ բավականին հետաքրքիր է մեր ծանոթությունը Վազգեն Գալստանյանի հետ, ապա կրկնեմ, որ ծանոթությունը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Ռուստամ Բաքոյանը հերքեց Սրբազանի այն հայտարարությունը, թե եզդիական համայնքը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»՝ ասելով, որ համայնքից կարող են լինել ինչ-ինչ անհատներ, որոնք ունեն քաղաքական նման կողմնորոշում ու միանան, սակայն համայնքի անունից որեւէ մեկը չի կարող նման հայտարարություն անել:

Բաքոյանն այն պնդումներին էլ անդրադարձավ, թե ՔՊ-ական պատգամավորների վրա կան կոմպրոմատներ, դրա համար էլ իշխանությունը կարողանում է շարժմանը միանալուց նրանց հետ պահել. «Չի կարող որեւէ կոմպրոմատ լինել եւ որեւէ կոմպրոմատով փորձեն ՔՊ-ական պատգամավորներին դեպի իրենց տանել: Նման բան չկա: ՔՊ խմբակցությունը բավականին ամուր է, մի միլիմետրի շեղում չի կարող մեր խմբակցությունում լինել, հետեւաբար այս մասով ձեզ տեղեկացնեմ, որ դուք չանհանգստանաք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կարող է նույնիսկ անհանգստություն լինել: ՔՊ-ն բավականին ամուր է, հանգիստ է եւ թիմային է գործում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Էնքան ապուշ են, որ չեն էլ նկատում որ ‘ՔՊ խմբակցությունը բավականին ամուր է, մի միլիմետրի շեղում չի կարող մեր խմբակցությունում լինել’-ը հպարտանալու բան չէ երբ երկիր են կմ-ով կորցնում:

    Եվ արխայնացնել թե ‘ՔՊ-ն բավականին ամուր է, հանգիստ է եւ թիմային է գործում’ մինչդեռ աշխարհը խոսում է Հայաստանի խեղճ-ու-կրակ վիճակից, պարզապես անբարտավանություն է:

  2. Հայ մարդ says:

    Պարզվում է, որ Բաքոյանն իրեն իրավունք է վերապահում եզդիական համայնքի անունից արվող հայտարարությունները թույլատրելու համակարգողը լինել: Հետաքրքիր կլիներ իմանալ եզդիական համայնքի կարծիքը՝ իրենց կողմից Բաքոյանին տրված լիազորությունների վերաբերյալ:
    Բայց ինչ խեղճեր են այս քպ-ական պատգամավորները՝ բոլորը խոսում են նույն բառերով, նույն պիտակավորումներներով, նույն հոխորտանքներով: Այնպիսի տպավորություն է, որ գտնվում ենք տիկնիկային թատրոնում, դիտում ենք տիկնիկների երգչախմբին և թափանցիկ վարագույրի միջոցով տեսնում ենք այդ տիկնիկներին շարժողին և լսում նրա պրիմիտիվ երգը՝ իբր տիկնիկների կատարմամբ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031